Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի վաղ ախտորոշման արդյունավետ մեթոդ: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում:
Մեթոդը նախատեսում է արյուն վերցնել եւ թույլ է տալիս ըստ ԴՆԹ-ի փոքր մասի, որը կապված է ուռուցքի հետ, հետեւել խթաղիի, կրծքագեղձի, թոքերի եւ ձվարանների չարորակ նորագոյացության զարգացման սկզբին:
Ախտորոշումը հիմնված է ԴՆԹ-ում մուտացիաների զտման վրա, որոնք առաջացել են օնկոլոգիական գործոններով, գենետիկ այլ փոփոխություններով: «Մենք փորձում ենք խոտի դեզում ասեղ գտնել, այդ պատճառով, երբ ԴՆԹ-ի փոփոխությունը հայտնաբերում ենք, ցանկանում ենք համոզվել, որ դա այն է, ինչը մենք նկատի ունենք»,- ասում է հետազոտության համահեղինակ Վիկտոր Վելկուլեսկուն:
Գիտնականները նոր տեխնոլոգիան փորձարկել են քաղցկեղի վաղ փուլում գտնվող 138 հիվանդների վրա, որի ախտորոշումն այս փուլում դժվար է: Նոր մեթոդով օնկոլոգիական հիվանդություններ են հայտնաբերվել 86 հիվանդների մոտ: Մասնագետները նաեւ ստուգել են 44 առողջ մարդկանց, քաղցկեղի թեստի արդյունքները նրանց մոտ բացասական են եղել:
Գիտնականները ծրագրում են հետագայում թեստային համակարգի փորձեր անցկացնել ավելի մեծ թվով հիվանդների վրա, նաեւ հատուկ ուշադրություն դարձնել օնկոլոգիական հիվանդությունների առաջացման մեծ հավանականությամբ մարդկանց առողջական վիճակի ախտորոշմանը, մասնավորապես՝ ծխողների:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր