Նոր հետազոտության մեջ ասվում է, որ ուղեղի ցնցումով աղջիկները տառապում են ավելի շատ ախտանիշներից եւ դրանք ավելի երկար են տեւում, քան տղաների մոտ:
Իր նոր հետազոտության մեջ բժիշկ Շեյն Ֆերը՝ մանկական սպորտային բժիշկ Վիսկոնսինից, հետեւել է կլինիկաներում եւ հիվանդանոցներում ցնցումից բուժվող 549 հիվանդների՝ որոնցից 235-ը աղջիկներ են եղել, հաղորդում է WebMD-ին:
Տղաների հետ համեմատած՝ աղջիկների մոտ ախտանիշներն ավելի ծանր են եղել, իսկ լավացումը ձգվել է 22 օր ավելի երկար, ասում է Ֆերը:
Ուղեղի ցնցում է համարվում ցանկացած գանգուղեղային վնասվածք, որը խանգարում է ուղեղի բնականոն գործունեությունը:
Երեխաները հիմնականում գանգատվել են գլխացավերից, ուշադրության կենտրոնացման խնդիրներից, ինչպես նաեւ ունեցել են բարձր զգայունություն լույսի, ձայնի հանդեպ եւ գլխապտույտ:
Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար ծայրահեղ կարեւոր է անհապաղ բժշկի դիմելը, քանի որ նման վիճակում նորից խաղին վերադառնալը կարող է շատ վտանգավոր լինել, նույնիսկ մահացու:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում