Աղջիկը դաջվածքների պատճառով առանց հոնքերի է մնացել (ֆոտո)

22 օգոստոսի, 2017  21:07
Սիդնեյի բնակչուհի Քիմ Լին 2 տարի առաջ որոշել է մշտատեւ դաջված հոնքեր ունենալ, սակայն արդյունքը նրան չի գոհացրել: Նոր հոնքերի ձեւն աղջկան դուր չի եկել, ուստի նա որոշել է դաջվածքը ջնջել եւ նորից անել: Աղջիկը դիմել է դաջվածքների հեռացման լազերային միջամտությանը, սակայն այն այնքան էլ հաջող չի եղել: Լազերն այնքան տաք էր, որ այրել է նրա մաշկը, որի հետեւանքով բշտիկներ են առաջացել:

Աղջիկը որոշել է ուրիշ բժշկի դիմել, եւ 1200 դոլարից ավելի արժեքով 8 սեանսից հետո բոլոր դաջվածքները հեռացվել են: Սակայն այս միջամտությունից հետո Կիմը, որն առանց այն էլ արտահայտիչ հոնքեր չուներ, դրանցից վերջնականապես զրկվել է: Հիմա ամեն առավոտ նա 10 րոպե մատիտով հոնքեր է նկարում: Անկասկած, աղջիկը սարսափելի ափսոսում է, որ երբեւէ որոշել է դաջվածք կատարել, սակայն այժմ անհնար է որեւէ բան ուղղել:

Դաջվածքների տարածվածության ֆոնին մեծացել է լազերային հեռացման միջամտության պահանջարկը, որոնք ոչ թե ջերմությունն են օգտագործում, այլ ձայնային ալիքները: Արդյունքում՝ մեծ թվով բարձրորակ կոսմետոլոգներ համացանցում գնում են դաջվածքների լազերային հեռացման էժանագին սարքեր եւ նման ծառայություններ են առաջարկում իրենց հաճախորդներին: Իսկ հետո հիվանդանոցներ են դիմում մեծ թվով մարդիկ, որոնք դարձել են այս միջամտության զոհը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում