• Latest news

Երեխաների ու դեռահասների 3.5%-ն արդեն բարձր ճնշում ունի

24 օգոստոսի, 2017  10:47

Հիպերտոնիան մեծահասակների հիվանդություն է համարվում, բայց վերջին շրջանում այն ավելի ու ավելի հաճախ են ախտորոշում երեխաների ու դեռահասների մոտ: ԱՄՆ-ում երեխաների 3.5%-ն արդեն տառապում է հիպերտոնիայով: Նախկինում գիտնականները կարծում էին, որ հիպերտոնիայով տառապում է երեխաների ու դեռահասների շուրջ 1.2%-ը:

Բարձր զարկերակային ճնշումը հաճախ «լուռ մարդասպան» են կոչում, քանի որ այն կարող է որեւէ ախտանշան չունենալ, բայց հանգեցնել առողջական լուրջ խնդիրների՝ մեծացնելով սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Սովորաբար այս հիվանդությունը գրանցվում է միջին եւ բարձր տարիքի մարդկանց մոտ, բայց հիմա հիպերտոնիայով ավելի ու ավելի հաճախ են տառապում նաեւ երեխաները:

Մասնագետներն ընդգծում են, որ երեխայի մոտ հիպերտոնիա հայտնաբերելուց հետո բժիշկները կարող են սկսել բուժել այն: Բուժման մեթոդները բավական շատ են, դրանցից որոշները՝ շատ արդյունավետ: Սակայն քանի որ հիպերտոնիան կարող է տարիներ շարունակ ախտանշաններ չունենալ, երբեմն այն բավական ուշ են ախտորոշում: Այդ պատճառով էլ Մանկաբուժության ամերիկյան ասոցիացիայի անդամները բժիշկներին խորհուրդ են տալիս երեխաների ու դեռահասների ճնշումը չափել նույն պարբերականությամբ, ինչ միջին եւ բարձր տարիքի մարդկանց:

Բժիշկները նշում են, որ չբուժված հիպերտոնիան բացասական ազդեցություն է ունենում սրտի, ուղեղի եւ երիկամների վրա: Բայց պատանի տարիքում ճնշումը կարելի է հաջողությամբ վերահսկողության տակ պահել՝ կենսակերպի փոփոխության, սննդի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակի կարգավորման հաշվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել