Շվեյցարական պանիրը կարող է երկարակեցության բանալի դառնալ. գիտնականներ

25 օգոստոսի, 2017  15:39

Propionibacterium freudenreichii մանրէները, որոնք օգտագործվում են շվեյցարական «Էմենտալ» պանրի արտադրության մեջ, դրական են ազդում իմունային համակարգի վրա ու նվազեցնում օրգանիզմում բորբոքային մակարդակը՝ պահպանելով առոջղությունն ու երկարացնելով կյանքը։ Այս մասին հայտնում են Korea University-ի գիտնականները։

Նրանք գիտափորձ են անցկացրել կլոր որդերի մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ Propionibacterium freudenreichii մանրէներն իսկապես դրական են ազդել իմունային համակարգի վրա եւ որդերի օրգանիզմում նվազեցրել բորբոքային մակարդակը։ 

Propionibacterium freudenreichii-ը պատասխանատու է պանրի ֆերմենտացման եւ դրանում անցքերի գոյացման համար։ Հետազոտողները պնդում են, որ Propionibacterium freudenreichii-ի շնորհիվ որդերի կյանքի տեւողությունը երկարել է։ Ավելին, այդ մանրէները հաջողությամբ պայքարել են ծերացման դեմ։ 

Ըստ երեւույթին, մանրէները կաթնաթթուն ացետատի, պրոպիոնատի եւ ածխաթթու գազի են վերածում։ Նախորդ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ացետատն ու պորպիոնատն ամրապնդում են մարդկանց իմունիտետը։ Բացի այդ՝ հայտնի է, որ որոշ կաթնաթթվային մանրէներ (օրինակ՝ Weissella koreensis-ն ու Weissella cibaria-ն) երկարացնում են որդերի կյանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում