ՌԴ առողջապահության նախարարը կայցելի Հայաստան

20 սեպտեմբերի, 2017  17:54
Սեպտեմբերի 25–­26–­ին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության  առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 26-ին Երեւանում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 3­րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար  հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը: 

Կստորագրվի համատեղ որոշում «Հանրային առողջապահություն-21» գիտական ամսագրի հաստատման մասին, համաժողովի արդյունքների մասին կընդունվի համատեղ  հայտարարություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում