Գիտնականները ստեղծել են ՄԻԱՎ–ի դեմ պայքարող հակամարմիններ

27 սեպտեմբերի, 2017  14:12

Ամերիկացի հետազոտողները ստեղծել են միացություն, որը հաջողությամբ պայքարում  է ՄԻԱՎ վարակի երեք հիմնական բաղադրիչների դեմ:

Sanofi դեղագործական ընկերության եւ ԱՄՆ Ազգային ինստիտուտի մասնագետները օգտագործել են այսպես կոչված լայնորեն չեզոքացնող հակամարմիններ: Նրանք սպանում են վիրուսի մեծ մասին եւ կանխում են վարակումը: Նմանատիպ մի քանի տեսակի հակամարմիններից ստեղծել են մեկ միացություն, հաղորդում է BBC-ն:

«Նոր հակամարմինները ավելի հզոր են եւ ունեն ավելի լայն ազդեցություն, քան այսօր հայտնի ցանկացած բնական հակամարմին», - ասել է է հետազոտության հեղինակներից մեկը` Գերի Նեյբելը:

Փորձարկման է  ենթարկվել 24 կապիկ: Փորձի ժամանակ նրանցից ոչ մեկը ՄԻԱՎ վիրուսի ներարկումից հետո չի վարակվել:

ԱՄՆ Ազգային ինստիտուտի ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությկունների հարցերով տնօրեն Էնթոնի Ֆաուչը, մեկնաբանելով հետազոտության աիրդյուքները, նշել է, որ հակամարմինների միացությունն ունակ է հաղթահարել վիրուսի՝ մուտացիայի ենթարկվելու պաշտպանական ռեակցիան:

Մարդկանց վրա առաջին փորձարկումները կսկսվեն 2018 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում