Ծխելը պակաս վտանգավոր է, քան ճարպակալումը

27 սեպտեմբերի, 2017  23:49

Քիչ շարժունակ, նստակյաց կենսակերպը եւ դրա հետ կապված ճարպակալումը «նոր ծխախոտ» է, պնդում է Թեխասի A & M հասարակական առողջապահության դպրոցի հետազոտող Մարկ Բենդենը:

Նրա կարծիքով՝ այսօր ազգի առողջության համար ճարպակալումն ավելի վտանգավոր է, քան ծխելը: Իհարկե, ճարպակալումն ուղղակիորեն մահացածություն չի առաջացնում ճիշտ այնպես, ինչպես ծխելն ուղղակիորեն չի սպանում: Դրա փոխարեն քաղկեղածինները եւ ծխախոտի այլ մասերը թոքերի քաղցկեղ են առաջացնում, իսկ ճարպակալումը՝ սրտային հիվանդություններ, կաթված, 2-րդ տիպի դիաբետ եւ քաղցկեղի որոշակի տեսակներ:

Տարբերությունն այն է, որ ծխողների թիվը նվազում է եւ հիմա կազմում է մեծահասակ բնակչության մոտ 15 տոկոսը, մինչդեռ ամերիկացիների ավելի քան երրորդ մասը ճարպակալմամբ է տառապում: Հետազոտողները նստակյաց կյանքի բերող գլխավոր գործոններից մեկն են համարում տեխնոլոգիական առաջընթացը. մարդիկ տարածքում տեղաշարժվելու ավելի քիչ խթաններ ունեն: Սրա հետեւանքն է դարձել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների թվի պայթյունավտանգ աճը:

Օրինակ՝ 1958 թվականին ամերիկացիների միայն 0,93 տոկոսի մոտ է դիաբետ ախտորոշվել, իսկ 2015-ին այս ցուցանիշը 7,40 տոկոս է կազմել: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը երկրների վարկանիշը կազմել է ելնելով ավելորդ քաշով տառապող մարդկանց թվից: Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ քաշի հետ կապված խնդիրներ ունի 15 տարեկանից մեծ բնակիչների 38,2 տոկոսը, իսկ 2030 թվականին, մասնագետների կանխատեսումներով,  այս ցուցանիշը կարող է հասնել 45 տոկոսի: Երկրորդ տեղում Մեքսիկան է՝ 32,4 տոկոսով: «Առաջատարների» եռյակը եզրափակում է Նոր Զելանդիան, որտեղ ճարպակալում ունի երկրի բնակիչների 30,7 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում