Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Օստեոպորոզի հիմնական սկզբունքները» թեմայով դասընթաց, որտեղ կքննարկվեն ոսկրային դենսիտոմետրիային նվիրված հարցերը։ Այս միջոցառումը կազմակերպվում է Միջազգային Օստեոպորոզի Հիմնադրամի և Կլինիկական Դենսիտոմետրիայի Միջազգային Միության կողմից։ Դասընթացը կվարեն Եվրոպայի և Միացյալ Նահանգների լավագույն մասնագետները։ Միջոցառումը տեղի կունենա Հոկտեմբերի 3-4, 2017-ին Երևանում` ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ նիստերի դահլիճում։ Հասցե՝ Մաշտոցի պող., 22 շենք:
Դասընթացը նախատեսված է ինչպես բուժող մասնագետների, այնպես էլ տեխնիկական մասնագետների, ռադիոլոգների համար։ Այն ընդգրկում է օստեոպորոզի պաթոֆիզիոլոգիան, հայտնաբերման սկզբունքները և ոսկրային խտության չափումների պրակտիկ հարցերը։
Վերջին 10 տարիների ընթացքում, Կոլումբիայի Համալսարանի պրոֆեսոր, Ջոն Բիլեզիկիանի շնորհիվ, Հայաստանը ձեռք է բերել ոսկրային խտությունը չափելու հնարավորություն 10 տարբեր կենտրոններում։ Այս սարքերը տեղադրված են ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր