Մասնագետները RC-101-ն փորձարկել են մարդու բջիջների ու կենդանիների մոդելների վրա։ Առաջին փորձի ժամանակ բացահայտվել են երկու դրական էֆեկտներ։ Նախ, սպիտակուցը վիրուսին թույլ չի տվել վարակել բջիջները։ Երկրորդ, այն արգելափակել է բորբոքումը, որն առաջացնում է գրիպի ախտանշաններ (տենդ, ցավեր, քնկոտություն, շնչառական խնդիրներ):
Երկրորդ փորձի ժամանակ օգտագործվել են մկների երկու խմբեր, որոնց ներարկում էին գրիպի վիրուսի մահացու չափաբաժիններ։ Առաջին խումբը վարակվելուց երկու օր անց ստանում էր RC-101, իսկ երկրորդ խումբը ստանում էր պլացեբո։ Արդյունքում RC-101-ի շնորհիվ գրիպի ախտանշանները թեթեւանում էին, ու մահացությունը կրճատվում էր։ Հսկիչ խմբում մահացել է մկների 90 տոկոսը, իսկ հիմնական խմբում՝ ընդամենը 20 տոկոսը; Չնայած RC-101-ը մարդու մարմնում չկա, այն կա որոշ կենդանիների օրգանիզմում։ Օրինակ օրանգուտաններին այդ սպիտակուցը հզոր հակավիրուսային պաշտպանություն է ապահովում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում