«Նոր մոտեցումներ Անեսթեզիոլոգիայում եւ ինտենսիվ թերապիայում» դասընթաց՝ Երեւանում

4 հոկտեմբերի, 2017  16:20
Անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապեւտների հայկական միությունը կազմակերպում է հերթական դասընթացը Անեսթեզիոլոգիայի եվրոպական կրթության կոմիտեի ծրագրի շրջանակներում «Նոր մոտեցումներ Անեսթեզիոլոգիայում եւ ինտենսիվ թերապիայում» թեմայով, որը կանցկացվի 2017 թ. հոկտեմբերի 7-8 Երեւանի Իզմիրլյան բժշկական կենտրոնի դահլիճում: Դասախոսելու համար հրավիրվել են ակնառու մասնագետներ Եվրոպայից:

Դասընթացը նախատեսված է անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապեւտների, շտապ եւ անհետաձգելի բժշկության մասնագետների եւ բժշկական թունաբանների համար: Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ ԱՆ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, այն մասնակիցներին, ովքեր ներկա կգտնվեն ամբողջ միջոցառմանը, կշնորհվի շարունակական մասնագիտական զարգացման 10 տեսական կրեդիտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում