Որքա՞ն գինի է թույլատրվում խմել օրական

8 հոկտեմբերի, 2017  12:28

Ալկոհոլային խմիչքների մասին հետազոտություններ վերջին շրջանում հաճախ են անցկացվում, եւ բոլորն էլ հակասական արդյունքներ են գրանցում, ինչի պատճառով մարդիկ դժվարանում են հասկանալ, թե կարելի է արդյոք ալկոհոլ խմել, թե ոչ։ Շատ մասնագետների կարծիքով ամեն դեպքում ալկոհոլ կարելի է օգտագործել, բայց չափավոր։ Consumer Reports ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները փորձել են հասկանալ, թե որքան գինի է թույլատրվում խմել չափահաս մարդուն։

Գիտնականների կարծիքով կանանց խորհուրդ է տրվում սահմանափակվել օրական 1501 մլ գինով։ Տղամարդիկ կարող են կրկնակի շատ խմել։

Չպետք է մոռանալ նաեւ, որ ալկոհոլային խմիչքները շատ կալորիաներ են պարունակում։ Մեկ բաժին կարմիր գինին մոտ 125 կալորիա է պարունակում, իսկ սպիտակ չոր գինին՝ 100 կալորիա։ Եթե ընթրիքը գինու հետ եք համադրում, կալորիաները շատանում են, եւ եթե դա սովորություն է դառնում, ապա բավական է գիրանալու համար։

Չափից շատ գինի չխմելու եւ ավելորդ կալորիաներ չհավաքելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոքր կումերով խմել։ Սկզբում բաժակի մեջ 60-90 մլ գինի լցրեք եւ սկսեք շատ դանդաղ խմել։ Ավելի ուշ կարող եք մի փոքր էլ գինի ավելացնել եւ նույնպես դանդաղ խմել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում