Նոյեմբերի 4-ին Երեւանում, «Իբիս Երեւան Կենտրոն» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից Առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող «Բժշկական գենետիկայի ազգային օր» թեմայով կոնֆերանս:
Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ պրոֆեսորներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չեխիայից եւ Իսրայելից:
Գրանցման համար այցելեք հետևյալ կայքը՝ http://www.medgen.asnet.am/conference.php
Միջոցառման կոնտակտային անձ` Դավիթ Բաբիկյան, հեռ․ 099-255-802։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր