120/80 ճնշումն այսուհետ հիպերտոնիա է համարվում. Սրտաբանների ամերիկյան կոլեգիա

15 նոյեմբերի, 2017  10:45

Սրտաբանների ամերիկյան կոլեգիան հրապարակել է «Արյան բարձր ճնշման կանխարգելման, հայտնաբերման, գնահատման եւ բուժման ձեռնարկի» նոր տարբերակը, որում փոփոխվել են նորմալ եւ բարձր զարկերակային ճնշման շեմերը։ Այսուհետ 120/80 ճնշումն արդեն հիպերտոնիա է համարվում։

Սրտաբանների ամերիկյան կոլեգիան ճնշման 4 դաս է առանձնացնում՝ նորմալ, բարձր, 1-ին աստիճանի հիպերտենզիա եւ 2-րդ աստիճանի հիպերտենզիա։ Այս տարվանից Սրտաբանների ամերիկյան կոլեգիան առաջարկում է մեծահասակների համար նորմալ սիստոլիկ ճնշում համարել մինչեւ 120 մմ ս.ս.–ն, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ մինչեւ 80 մմ ս.ս.–ն։

Նորմալ ճնշման նախկինում ընդունված չափանիշը՝ 120/80, հիմա համարվում է բարձր ճնշման ներքին շեմ (ԱՄՆ–ում այս խմբին այսուհետ դասվում են 120-129/<80 սահմաններում ճնշում ունեցող բոլոր հիվանդներին)։ Զարկերակային հիպերտենզիայի 1-ին աստիճանը հիմա բնութագրվում է 130-139/80-89 ցուցանիշով, իսկ երկրորդ աստիճանը՝  ≥140/≥90։

Սրտաբանների ամերիկյան կոլեգիան անհրաժեշտ է համարել խստացնել զարկերակային ճնշման վերահսկման պահանջները, քանի որ հիպերտենզիան, ըստ կազմակերպության տվյալների, գրեթե բոլոր զարգացած երկրներում դարձել է վաղաժամ մահվան կամ աշխատունակության կորստի հիմնական պատճառը։ Յուրաքանչյուր 20 մմ ս.ս. սիստոլիկ ճնշման կամ յուրաքանչյուր 10 մմ ս.ս. –ի համար դիաստոլիկ ճնշման բարձրացումը բարձրացումը կրկնապատկում է ինֆարկտի եւ սրտի կանգի ռիսկը։

Հիպերտենզիայի զարգացման ռիսկը մեծացնում են ծխելը, դիաբետը, ավելորդ քաշը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, անառողջ դիետան եւ հոգեբանական սթրեսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում