Նոյեմբերի 30-ին տեղի կունենա Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի գիտաժողովը

25 նոյեմբերի, 2017  21:55

Նոյեմբերի 30-ին Երևանում, «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում տեղի կունենա Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Նորություններ 2017թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում