Կարմիր սպասքը կօգնի Ձեզ նիհարել

23 ապրիլի, 2014  12:34

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սպասքի գույնի փոփոխությունը, կարող է մարդուն օգնել նիհարել:

Ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը ամբողջ երկրագնդով աղետալիորեն աճում է, այդ իսկ պատճառով գիտնականներն անընդհատ փնտրտուքի մեջ են, թե ինչպես կրճատել սննդի ավելորդ օգտագործումը: Մի նոր հետազոտություն ցույց է տվել, որ գունավոր ափսեում սննդի գունային հակադրությունը ազդել է այն բանի վրա, թե որքան է ափսեյի տերը կերել: Օրինակ, երբ սպագետտին մատուցել են մարինարա սոուսով եւ ափսեով, որը նույն գույնն ունի ինչ սոուսն է՝ կարմիր, ապա մարդիկ որպես կանոն քիչ են կերել: Իսկ երբ սոուսը եվ ափսեն տարբեր գույների են եղել, մարդիկ ավելի շատ են կերել, հաղորդում է Fox News-ը:

Համաձայն Appetite ամսագրում հրապարակված հոդվածի՝ կարմիր գույնն ընդհանրապես նվազեցնում է օգտագործումը, եւ ոչ միայն սննդի:

Հետազոտությունն անց է կացվել Իտալիայում: Տարբեր գույնի մատուցարանների վրա մարդկանց տարբեր ուտեստներ են առաջարկել: Եվ պարզվել է, որ կարմիր մատուցարաններով եւ ափսեներով առաջարկված բոլոր մթերքներն ավելի քիչ են օգտագործվել, քան նույն մթերքները սպիտակ կամ կապույտ ափսեներով:

Հոգեբանները գիտեն, որ գույնը կարող է ազդել էմոցիաների վրա եւ առաջացնել որոշակի ռեակցիաներ եւ վարքագիծ: Օրինակ, կարմիրը հիմնականում զուգորդվում է «կանգնելու» կամ «վտանգի» հետ, սակայն այն նաեւ կարող է ռոմանտիկայի գույն հանդիսանալ՝ կարմիր վարդեր, կարմիր շրթներկ եւ կարմիր շրջազգեստ: Գունային հակադրությունը նշանակալի դեր է խաղում գույնի հանդեպ ռեակցիայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում