Արյան ճնշման անկումը կարող է «մոտալուտ» մահվան նշան լինել. գիտնականներ

8 դեկտեմբերի, 2017  11:56

Տարեց մարդկանց մոտ մահվանից մի քանի տարի առաջ արյան ճնշումն սկսում է ընկնել, պարզել են Էքսետերի համալսարանի գիտնականները:

Հետազոտության շրջանականերում, որը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում, գիտնականները վերլուծել են 60 եւ ավելի տարիքում մահացած 46 000 բրիտանացիների էլեկտրոնային բժշկական գրառումները: Այդ խմբի մեջ են մտել ինչպես առողջ, այնպես էլ սիրտ-անոթային եւ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով մարդիկ:

Արյան կտրուկ անկում է հայտնաբերվել մահվանից միջինում մինչեւ 14 տարի առաջ հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր ունեցել են տկարամտություն, սրտային անբավարարություն, ի սկզբանե բարձր արյան ճնշում, քաշի կորուստ: Սակայն համեմատաբար առողջ մարդկանց մոտ նույնպես կյանքի վերջում արյան ճնշումը աստիճանաբար նվազել է: Դա ժխտում է այն վարկածը, թե արյան ցածր ճնշումը հիպերտոնիայի հաջող բուժման արդյունք է:

Գիտնականները ծրագրում են շարունակել ուսումնասիրությունները, որպեսզի պարզեն ծերունական հիպերտոնիայի պատճառը: Դա կարող է ծերերի համար մահվան հավանականության նվազման մասին խորհուրդներ մշակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում