Երեխայի ատամների խնդիրները կապված են նրա մոր հղիության ժամանակ վիտամին D-ի ցածր մակարդակի հետ

23 ապրիլի, 2014  21:52

Հղիության ժամանակ կանանց մոտ վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է նրանց երեխաների մոտ փչացած ատամների բարձր վտանգի հետ, ասում են կանադացի հետազոտողները:

Բժիշկ Ռոբերտ Ջ. Շրոտը՝ Վիննիպեգի Մանիտոբայի համալսարանի ատամնաբուժական դպրոցից, եւ իր թիմը 207 հղի կանանց մոտ հղիության երկրորդ եռամսյակում կամ երրորդի սկզբում չափել են վիտամին D-ի մակարդակը, այնուհետեւ ուսումնասիրել են նրանց երեխաների ատամները, երբ նրանց միջին տարիքը 16 ամսական է եղել: Հղի կանայք հիմնականում ընտրվել են քաղաքի աղքատ եւ գերբնակեցված շրջաններից, հաղորդում է Fox News-ը:

Համաձայն Pediatrics ամսագրում հրապարակված տվյալների՝ վիտամին D-ի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է եղել այն կանանց մոտ, ում երեխաները հետագայում ատամների հետ կապված խնդիրներ են ունեցել, քան այն կանանց մոտ, ում երեխաները առողջ ատամներ են ունեցել:

Հետազոտողները կարծում են, որ վաղ մանկական տարիքում ատամների ձեւավորման շրջանում սննդակարգի բարելավումը կարող է իջեցնել կարիեսի վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում