Պրոտեինային բատոնները նպաստում են գիրանալուն. մասնագետ

28 դեկտեմբերի, 2017  12:15

Տարածված կարծիք կա, որ պրոտեինային բատոնները բավական օգտակար են ձեռքի հետ ուտելու համար: Իրականում այս բատոնների մեջ նույնքան ճարպեր կան, որքան համբուրգերներում, ուստի դրանք կարող են առաջացնել գիրացում, պնդում է London Doctors Clinic-ի բժիշկ Դենիել Ֆենթոնը:

Նրա խոսքով՝ պրոտեինային բատոնները ոչ մի կերպ չեն կարող առողջ սննդակարգի մաս համարվել: Դրանք պարունակում են կոնսերվանտներ, գունավորող եւ քաղցրացնող արհեստական նյութեր, թանձրացնող նյութեր, յուղ եւ ճարպեր, որոնք կապված են խոլեստերինի մեծացման հետ: Եվ այս ամենը միանշանակ մեծացնում է մկանային հյուսվածքների համար այդ բատոնների բոլոր «դրական» էֆեկտները: Այս պատճառով ամենեւին խորհուրդ չի տրվում պրոտեինային բատոնների չարաշահումը:

Մասնագետները տարածված մոտ 50 բատոններում ստուգել են ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի եւ առանձին շաքարի պարունակությունը: Պարզվել է, որ ճարպերի պարունակությամբ ամենավատ տարբերակը համեմատելի էր համբուրգերի հետ: Ի դեպ, բատոններում բարձր էր նաեւ շաքարի մակարդակը:

Ճարպերը եւ շաքարն, անկասկած, անհրաժեշտ են  մկանների նորմալ գործառնության եւ վերականգնման համար: Սակայն, գիտնականների կարծիքով, լավ կլիներ, որ բատոնների մեջ ավելի շատ ընդգրկեին կարեւոր ամինաթթուներ, որոնք մկանների զարգացման համար առավել կարեւոր են:

Դիետոլոգներն ընդգծում են, որ սպտակուցի օգտագործման օրական նորման կազմում է մարմնի 1 կգ-ին 0,8 գրամ: Սա սպիտակուցի օրական մոտ 56 գրամ է տղամարդկանց համար եւ 46 գարմ կանանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում