Երկբեւեռ խանգարումը կարող է արագացնել ծերացման գործընթացը. Ուսումնասիրություն

3 հունվարի, 2018  23:34

Երկբեւեռ խանգարումը կարող է արագացված էպիգենետիկ ծերացում առաջացնել, պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հավանաբար, դա է պատճառը, որ երկբեւեռ խանգարում ունեցող մարդիկ հաճախ են բախվում տարիքային հիվանդություններին:

Էպիգենետիկան գեների արտահայտման կամ բջջի ֆենոտիպի փոփոխություններն են, որոնք առաջանում են ԴՆԹ-ի հաջորդականության վրա չազդող մեխանիզմների ազդեցությամբ: Հետազոտողները ուսումնասիրել են երկբեւեռ խանգարում ունեցող 22 մարդու, այդ մարդկանց 16 եղբայրների եւ քույրերի, ինչպես նաեւ 20 առողջ կամավորների արյան նմուշենրը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկբեւեռ խանգարում ունեցող տարեց մարդկանց էպիգենետիկ ծերացումը վերահսկվող խմբի համեմատ ավելի արագ է ընթացել, քան երիտասարդների դեպքում՝ ոչ: Գիտնականների կարծիքով՝ բանն այն է, որ տարեցները խանգարման պատճառով ավելի հաճախ են սթրեսի ենթարկվել:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով` էպիգենետիկ փոփոխությունները կարող են կապված լինել հենց խանգարման կամ կենսակերպի առանձնահատկությունների (ոչ ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվության պակաս, ծխել եւ պսիխոակտիվ նյութրի օգտագործում) հետ:

Մասնագետները գնահատել են նաեւ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի պատճենների թիվն ու տելոմերների՝ քրոմոսոմների պաշտպանիչ տարրերի երկարությունը, որը կրճատվում է ծերանալուն զուգահեռ: Արագացված էպիգենետիկ ծերացումը փոխկապակցված էր միտոքոնդրիալ ԴՆԹ պատճենների քանակին: Հետազոտողները միջուկի եւ միտոքոնդրիումի միջեւ փոխազդեցությունը համարում են վաղաժամ ծերացման հնարավոր պատճառ երկբեւեռ խանգարման ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում