Ճոխ սեղանը, հեռուստացույցը կամ նույնիսկ սեղանի մոտ ընթերցելը մարդուն ստիպում են ավելի շատ ուտել: Իր հետազոտությամբ այսպիսի եզրակացության է հանգել Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի աշխատակից Ջեննի Մորիսը:
Մասնագետը 5 գործոնի մասին է նշել, որոնք մարդուն շատակերության են դրդում:
Չափաբաժին
Մորիսը շատակերության առաջին պատճառ է համարում ուտելիքի չափաբաժինը: Անցկացված փորձի ժամանակ մասնակիցներին առաջարկվել է համտեսել մեկ ափսե ապուր: Մի մասի տարողությունը սովորական էր, իսկ երկրորդին խողովակներ են միացրել, որոնցով ափսեի մեջ աննկատ արգանակն ավելացվել է: Պարզվել է, որ չնայած որոշ մարդիկ կերել են 73 տոկոսով ավելի շատ ապուր, քան մյուսները, բոլորն իրենց միատեսակ են կուշտ զգացել:
Ճաշատեսակների բազմատեսակություն
Գիտնականի կարծիքով՝ երկրորդ գործոնը ճաշատեսակների բազմատեսակությունն է: Հետազոտության արդյունքների համաձայն՝ եթե սեղանը «ճաշատեսակների առատությունից կոտրվում է», մարդը 4 անգամ ավելի է ուտում:
Հեռուստադիտում եւ ընթերցանություն
Երբ մարդը շեղվում է, նա ավելի վատ է գիտակցում հագենալու պահը, ինչի հետ կապված ավելի շատ է ուտում, պարզաբանում է մասնագետը:
Ալկոհոլի օգտագործում
Հեռուստացույց դիտելու եւ ընթերցանության նման ազդեցություն է ունենում ալկոհոլը, որի պատճառով ուղեղն անհրաժեշտ ազդակներն ավելի ուշ է ստանում:
Սեղանի շուրջ հավաքված մարդկանց պահվածքը
Երբ մարդն ընկերախմբով է ուտում, նա ենթագիտակցորեն իր վրա է «փորձում» մյուս մարդկանց սովորությունները՝ ձգտելով համտեսել այն ամենը, ինչ դուր է գալիս սեղանակիցներին, ինչը նույնպես նպաստում է չափից շատ ուտելուն:
Բրիտանացի դիետոլոգը խորհուրդ է տալիս ուտելիս կենտրոնանալ բացառապես կերակուրի վրա
Ջեննի Մորիսը խորհուրդ է տալիս ուտելիքի հետ սելֆի անել: Նա համոզված է, որ ճաշատեսակների լուսանկարները կարող են պահպանել գերհագենալուց, քանի որ ըստ կադրերի՝ կարելի է հիշողության մեջ վերականգնել օրվա ընթացքում օգտագործած սնունդի քանակությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում