Գիտնականները մարդկային ուղեղում Wi-Fi-ին նման ցանց են գտել

9 հունվարի, 2018  21:39

Մարդու ուղեղում կա մարդկային զգացմունքների անլար սքաներ: Դրա գործողության սկզբունքը նման է Wi-Fi անլար կապին, կարծում է Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Դիգբի Տատումը:

Նրա խոսքով՝ մարդկանց սոցիալական ակտիվությունն ու վարքը եւ շրջակա միջավայրը գլխուղեղում հետազոտում են «ալիքային պրոցեսները», որոնք մարդու մասին պատկերացում են ձեւավորում: Եթե այդ «ալիքների» ակտիվությունը համապատասխանում է, ապա մարդիկ կարող են ոչ միայն «միեւնույն ալիքի վրա շփվել», այլեւ խմբերով այցելել որոշակի երաժշտական կամ կրոնական հավաքների:

Խաղացողները նույնպես օգտագործում են ուղեղային անլար կապի այս տեսակը: Գլխուղեղի ակտիվության շնորհիվ նրանք արագ վերլուծում են հակառակորդի պահվածքը եւ խաղի հետ կապված համապատասխան գործողություններ կատարում:

Գիտնականը նաեւ նշել է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում խմբակային ուղեղային ակտիվությունը, քանի որ հենց նրա օգնությամբ են առաջանում «ըստ հետաքրքրությունների խմբերը»՝ ստեղծագործական միավորումները, ակումբները եւ այլն, որպեսզի միավորեն ուղեղային ակտիվությամբ նման մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում