Հղիների մեծամասնությունը տառապում է այրոցքից, բայց անվտա՞նգ է արդյոք դեղորայքի ընդունումը:
Պատասխանում է բժիշկ Մեննի Ալվարեզը Fox News Channel –ի Health News- ի գլխավոր խմբագիրը:
Այրոցքը տարածված երեւույթ է հղիության շրջանում: Իրականում, հղիների գրեթե կեսից ավելին հաղորդում են այրոցքի ծանր դրսեւորումների մասին հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում:
Հղիության ընթացքում այրոցքը հաճախ առաջանում է հորմոնալ տեղաշարժերի պատճառով: Պրոգեստերոն հորմոնի մակարդակի ավելացումը թուլացնում է ստամոքսային փականը, որը սահմանզատում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափողից:
Կարեւոր է, որ դուք հիշեք, որ որոշ անտացիդներ /թթվամարիչներ/ կարող են խանգարել որոշ վիտամինների ներծծմանը, այդ էվում երկաթի, ինչը շատ կարեւոր է հղիության ժամանակ, քանի որ այն օգնում է հեմոգլոբինի սինթեզին, որն անհրաժեշտ է պլացենտային թթվածին հասցնելու համար:
Այրոցքի դեմ գույություն ունի երկու տիպի դեղ՝ մի տեսակը չեզոքացոնւմ է թթուն, իսկ մյուսը՝ նվազեցնում թթվի արտադրությունը: Երկուսն էլ որպես կանոն անվտանգ են օգտագործման համար, եթե չչարաշահել դրանք: Բայց այս դեղերը պետք է օգտագործվեն միայն բուժման այլընտրանքային տարբերակների հետ: Ահա դրանցից հիմնականները.
Նուշ կերեք
Կոկոսի հյութ կամ կոճապղպեղի թեյ խմեք
Մեկ թեյի գդալ խնձորի քացախ խմեք
Բնական բույսեր օգտագործեք, օրինակ, կնձնի
Նստեք կամ կանգնեք ուտելուց հետո
Անկողնում բարձր դիրք ապահովեք գլխին ու կրծքին
Սննդի օրագիր վարեք ՝ սխեմա սահմանելու համար
Ինչ-որ դեղորայք ընդունելուց առաջ միշտ զրուցեք բժշկի հետ. նա կարող է օգնել օպտիմալ որոշում կայացնել ձեր եւ ձեր երեխայի համար՝ հիմնվելով ձեր հիվանդության պատմության վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day