Կոկոսի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը. հետազոտություն

16 հունվարի, 2018  20:39

Եթե 4 շաբաթվա ընթացքում ամեն օր մարդը կոկոսի յուղ ընդունի, կարելի է նվազեցնել սրտի հիվանդությունների, այդ թվում կաթվածի հավանականությունը: Այս մասին նշված է Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտության մեջ:

Հետազոտությանը մասնակցել է 50-75 տարեկան 94 կամավոր: Հետազոտության սկզբում ոչ մեկի մոտ չեն գրանցվել սրտաբանական հիվանդություններ կամ դիաբետ: Կամավորներին 3 խմբի են բաժանել եւ խնդրել 4 շաբաթ ամեն օր օգտագործել 50 գրամ (մոտ 3 ճաշի գդալ) կոկոսի, ձիթապտղի յուղ կամ ոչ աղի կարագ: Փորձագետները ցանկանում էին ստուգել, թե նշված ճարպերի օգտագործումն ինչպես է ազդում կամավորների մոտ խոլեստերինի մակարդակի վրա:

Պարզվել է՝ կարագ օգտագործած կամավորների մոտ ցածր խտության լիպոպրոտեինների («վնասակար խոլեստերինի») ցուցանիշների միջինը 10 տոկոս աճ է գրանցվել: Ըստ որում՝ կարագը ոչ մի դրական արդյունք չի ունեցել: Ձիթապտղի յուղ օգտագործած խմբում դիտվել է ցածր խտության լիպոպրոտեինների ցուցանիշների աննշան նվազում եւ բարձր խտության լիպոպրոտեինների («օգտակար խոլեստերին») մակարդակի 5-տոկոսանոց աճ: Իսկ ահա այն մարդկանց խմբում, որոնք կոկոսի յուղ են օգտագործել, բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակլի զգալի բարձրացում է դիտվել (միջինը 15-տոկոսանոց ցատկ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում