Գիտնականները լսողության խանգարումների բուժման նոր դեղամիջոց են մշակել

19 հունվարի, 2018  19:49

Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողները նոր դեղամիջոց են մշակել լսողական խանգարումներով մարդկանց բուժելու համար: Գամմա-սեկրետազայի ինհիբիդորը մտցվում է ուղղակի ականջի մեջ:

Մասնագետները հույս ունեն, որ դեղամիջոցը կխթանի ականջի մեջ նոր մանրաթելային բջիջների (լսողական ռեցեպտորների) աճը: Սրա շնորհիվ փորձերի մասնակիցների լսողությունը կարող է վերականգնվել: Հետազոտողները դեռեւս կասկածում են դեղամիջոցի բիոհասանելիությանը. ներգործելու համար այն պետք է բավականին երկար մնա ներքին ականջի մեջ:

Նոր սարքի անվտանգությունն արդեն ապացուցվել է, եւ ներկայումս այն կլինիկական փորձարկումներ է անցնում: Դրանց մասնակցում է գրեթե 10 տարի առաջ լսողությունը մասնակի կորցրած 24 հիվանդ:

Նշենք, որ վերջերս գենետիկներին հաջողվել է պրոգեսիվ խլության խնդիրը լուծել CRISPR գենոմի խմբագրման համակարգի օգնությամբ: Այս մեթոդը թույլ է տալիս բուժել ժառանգական խլության որոշ ձեւերով տառապող մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում