«Հարցրու բժշկին». երեխաների կոկորդի ցավը կարելի՞ է հանգստացնել սառը ըմպելիքով կամ պաղպաղակով

21 հունվարի, 2018  20:38

Գրիպի եւ ՍՇՎ–ի ակտիվացման սեզոնին ծնողներին հետաքրքրում է, թե ինչպես պայքարել փոքրիկների մոտ ջերմության, հազի եւ հիվանդության այլ ախտանիշների դեմ։ «Հարցրու բժշկի» այս հաղորդման հյուրն է մանկաբույժ Երվանդ Մանուկյանը, որը պատասխանում է հետեւյալ հարցերին.

Ճի՞շտ է, որ մինչեւ 5 տարեկան երեխաներին չի կարելի խորխաբեր միջոցներ տալ: Այդ դեպքում ինչպե՞ս բուժել փոքր երեխաների հազը: Կարելի՞ է փոքր երեխաներին պրոտարգոլ կամ քթի այլ կաթիլներ կաթեցնել: Փոքր երեխաների մոտ կոկորդի բորբոքման ժամանակ կարելի՞ է սփրեյ օգտագործել: Վիրուսային հիվանդությունների ժամանակ երեխաների կոկորդի ցավը կարելի՞ է հանգստացնել սառը ըմպելիքով կամ նույնիսկ պաղպաղակով: Կարելի՞ է երեխայի բարձր ջերմությունն իջեցնել սառը վաննայով կամ սառույցի օգնությամբ: Բարձր ջերմությունը երեք օրից ավել պահպանվելու դեպքում երեխաներին պե՞տք է հակաբիոտիկներ տալ: Պարտադի՞ր է երեխաներին հակաբիոտիկներ տալ ականջաբորբի ժամանակ: Կարելի՞ է երեխաների ականջները հաճախակի մաքրել փայտիկներով։ Գրիպի և ՇՍՎ-ի դեպքում հակավիրուսային դեղամիջոցներն ու իմունոմոդուլյատորները երեխաներին օգնո՞ւմ են:

Ձեր հարցերը մեր հետագա թողարկումների համար կարող եք ուղղել մեր ֆեյսբուքյան էջով՝ https://www.facebook.com/mednewsam/ կամ էլեկտրոնային փոստով՝ medicine@news.am: Ամենահաճախ հնչող հարցերը կներառենք մեր հարցաշարում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում