✕

Էլեկտրոնային առողջապահական համակարգում ներբեռնումներ կատարողները կուսուցանվեն. ՀՀ ԱՆ

26 հունվարի, 2018  18:03

Էլեկտրոնային առողջապահական համակարգում ներբեռնումներ կատարողները կուսուցանվեն, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«2018 թվականին համակարգում ներբեռնումներ կատարողների թիվը մեծապես կավելանա։ Հետեւաբար, մենք պետք է կազմակերպենք այդ մասնագետների ուսուցումը»,- նախարարության պատասխանատուներին ասել է Լեւոն Ալթունյանը հարցի քննարկման ժամանակ։ Նախարարը կարեւորել է կրթական ծրագրերի մշակումը` ըստ մակարդակների։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկել է կրթական ծրագրերում որպես դասավանդողներ ընդգրկել  կառույցի այն մասնագետներին, ովքեր տարբեր ծրագրերի շրջանակում նման փորձառություն են ձեռք բերել։

ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական  տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը պատրաստակամություն է հայտնել առկա տեխնիկական հնարավորությունները տրամադրելու դեղագետների ուսուցումը կենտրոնում կազմակերպելու համար։ Առաջարկները հավանության են արժանացել։

Քննարկվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ ընթացիկ տարում նախատեսվող քայլերի հստակեցմանը վերաբերող հարցեր։

Լեւոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել առկա նյութերի հիման վրա կրթական ծրագրեր մշակելու, ուսուցումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում