Արագ նիհարելու համար հարկավոր է օրական մի քանի ժամ կանգնել. գիտնականներ

2 փետրվարի, 2018  14:29

Մարդիկ, որոնք օրական 6 ժամ կանգնած են անցկացնում, ավելի հեշտ են նիհարում, քան նրանք, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում, պարզել են Մայոյի կլինիկայի (ԱՄՆ) գիտնականները:

Նրանք վերլուծել են 1184 մարդկանց մասնակցությամբ 46 հետազոտությունների արդյունքները, որոնց միջին տարիքը կազմել է 33 տարեկան, իսկ միջին քաշը՝ 65 կգ: Պարզվել է, որ կանգնած վիճակում մեկ րոպեում այրվում է 0,15 կիլոկալորիայով ավելի, քան նստած վիճակում: Սա նշանակում է, որ օրական 6 ժամ կանգնած անցկացնող մարդու օրգանիզմը այրում է լրացուցիչ 54 կկալ: Հետազոտողների հաշվարկներով՝ նման մարդը 4 տարում կարող է 10 կգ-ով նիհարել:

Նստակյաց կենսակերպը ճարպակալման եւ ուղեկցող հիվանդությունների, նեառյալ դիաբետի եւ սիրտ-անոթային համակարգի խանգարումների զարգացման հիմնական գործոններից մեկն է: Արեւմտյան երկրներում մարդիկ աթոռին նստած են անցկացնում օրական 7-12 ժամ, սակայն ոչ միշտ է դա աշխատանքի հետ կապված:

Ինչպես պնդում է Թեխասի համալսարանի սպորտային բժշկության պրոֆեսոր Սթենֆորտը, սննդակարգն ավելի շատ է օգնում նիհարելուն, քան ֆիզիկական վարժությունները: Գիտնականի կարծիքով՝ ֆիզիկական վարժություններն ավելի շատ են ժամանակ պահանջում մարմնի զանգվածը զգալիորեն նվազեցնելու համար: Մինչդեռ կարելի է սննդակարգից բացառել բարձրկալորիական, ճարպերով եւ ածխաջրերով հարուստ մթերքները, ինչը կօգնի բավականին կարճ ժամկետում գոտկատեղի շրջագիծը փոքրացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում