NEWS.am Medicine-ի հարցում. «Երբ շուրջդ ո՛չ հոտ կա, ո՛չ ծխող, ծխելու մասին անգամ չես մտածում…»

6 փետրվարի, 2018  16:47

NEWS.am Medicine-ի խմբագրությունը համացանցում ոչ մեծ հարցում է անցկացրել Հայաստանի երիտասարդ (16-30 տարեկան) բնակչության շրջանում՝ ծխախոտի հանդեպ հակման եւ առողջ ապրելակերպի թեմայով, որի համաձայն՝ այս տարիքային խմբում մշտական ծխողներ են տղամարդկանց 22 տոկոսը եւ կանանց 9 տոկոսը:

Ուշագրավ է, որ հարցվածների մեծամասնությունը, այդ թվում՝ ծխողները ընդհանուր առմամբ դրական էին արտահայտվում հակածխախոտային օրինագծի մասին, որն այժմ Հայաստանում քննարկվում է: «Երբ գործերով այլ երկրներում եմ լինում, որտեղ օրենքն արդեն գործում է, օրինակ՝ Ռուսաստանում, գործնականում չեմ ծխում, քանի որ չեմ ցանկանում հանուն դրա մի քանի հարկ անցնել: Դրանից բացի, երբ շուրջդ ո՛չ հոտ կա, ո՛չ իրենք ծխողները, ծխելու մասին անգամ չես մտածում…»,- նշեց հարցվածներից մեկը:

Հարցման արդյունքները ներկայացված են ստորեւ՝ աղյուսակներում.

Պարբերական ֆիզիկական վարժություններ

 

Սնունդի նախապատվություն

 

Ալկոհոլի օգտագործում

 

Ծխել

 

Փոխադրամիջոց

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում