Ինչո՞ւ է ավելի լավ ցնցուղ ընդունել երեկոյան, այլ ոչ առավոտյան

8 փետրվարի, 2018  10:37

Մաշկի եւ մարմնի ցիրկադային ռիթմերի համար ավելի օգտակար է ցնցուղ ընդունել երեկոյան՝ քնելուց առաջ, պնդում է Նյու Յորքից մաշկաբան եւ կոսմետոլոգ բժիշկ Սեմեր Ջաբերը:

Մասնագետի խոսքով՝ գիշերային ցնցուղն օգնում է մարմինը մաքրել օրվա ընթացքում կուտակված աղտից: Եթե մարդը փողոցում շատ ժամանակ է անցկացնում, ինտենսիվորեն քրտնում է կամ սպորտով զբաղվում, ապա, անկասկած, ցնցուղ պետք է ընդունել քնելուց առաջ: Օրվա վերջին մեր մաշկի վրա մեծ քանակությամբ ալերգեններ են կուտակվում, ներառյալ փոշի, որը մաշկը գրգռում է, այս պատճառով շատ կարեւոր է քնելուց առաջ նաեւ դեմքը լվանալ, քանի որ բարձի հետ շփվելիս չլվացված մաշկային ճարպը կարող է պզուկներ առաջացնել:

Քնելուց առաջ ցնցուղ ընդունելը թույլ է տալիս նաեւ մարմնի ջերմաստիճանը կարգավորել, ինչը նշանակում է, որ բարձրացնում է քնի որակը: Միանգամից մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ երեկոյան ցնցուղը, որը ընդունվել է քնելուց ոչ ուշ, քան 90 րոպե առաջ, մարմնին թույլ է տալիս տաքանալ եւ հովանալ, որպեսզի շուտ քուն մտնեն:

Ցնցուղը նաեւ սթրեսից ազատվելու հոյակապ միջոց է, քանի որ փոքրացում է կորտիզոլի ցուցանիշները՝ ստերոիդային հորմոն, որն արտադրում են մակերիկամները, որն անհրաժեշտ է սթրեսին արձագանքելու, արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու եւ ինֆեկցիաների դեմ պայքարելու համար:

Վերջապես՝ երեկոյան ցնցուղի եւս մեկ կարեւոր առավելությունն է համարվում մաշկի լավ վիճակը: Բանն այն է, որ մեր մաշկը գիշերները վերականգնման պորցես է անցնում, իսկ դա նշանակում է, որ օրգանիզմն ազատվում է մաշկի մահացած բջիջներից եւ նորերը կառուցում: Նախօերի երեկոյան ընդունած ցնցուղը թեթեւացնում է մահացած բջիջներից ազատվելու պրոցեսը, ինչի հետեւանքով առավոտյան մարդն ավելի թարմ տեսք է ունենում:

Ի դեպ, առավոտյան ցնցուղն էլ իր առավելություններն ունի: Ապացուցված է, որ այն մեծացնում է կրեատիվության մակարդակը: Չնայած դրան, խորհուրդ չի տրվում օրական 2 անգամ ցնցուղ ընդունել՝ դա պետք է անել կա՛մ առավոտյան, կա՛մ երեկոյան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում