Հայաստանի դեղագործական ընկերությունները կարող են մասնակցել Բաղդադի միջազգային ցուցահանդեսին

16 փետրվարի, 2018  18:46

2018թ. մարտի 14-16-ն ընկած ժամանակահատվածում Բաղդադի միջազգային ցուցասրահի տարածքում կկազմակերպվի Առողջապահական մասնագիտացված ծառայությունների ամենամյա երկրորդ միջազգային կոնֆերանս-ցուցահանդեսը:

Կոնֆերանս-ցուցահանդեսի կազմակերպիչները հրավիրում են Հայաստանի Հանրապետության դեղերի եւ բժշկական պարագաների ոլորտին առնչվող բոլոր կազմակերպություններին մասնակցելու նշված միջոցառմանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում