Քնելիս ինչպե՞ս է մարմնի ճիշտ դիրքը օգնում հիվանդությունների հաղթահարմանը

18 փետրվարի, 2018  13:09

Մեջքի ցավերն այսօր չափազանց տարածված խնդիր է, հատկապես նստակյաց կենսակերպ վարող մարդկանց շրջանում: Մասնագետները պնդում են, որ քնելիս մարմնի ճիշտ դիրքը կարող է օգնել մեջքի ցավերը մեղմելուն եւ նույնիսկ՝ մի շարք այլ հիվանդությունների դեպքում:

Մեջքի ցավ. Այսպիսով, եթե ցավում է ձեր մեջքը, բժիշկները խորհուրդ է տալիս կողքի պառկել (աջ կամ ձախ կողմը սկզբունքային նշանակություն չունի), ծնկերը մի փոքր ծալել եւ ձեռքերը ձեր առջեւ տարածել: Նման դիրքում մեջքը առավելագույնս կթուլանա:

Թթվածնային ռեֆլյուքս.  Թթվածնային ռեֆլյուքսի դեպքում ձեռքերը տարածվում են մարդու դիմաց, իսկ ինքը պառկած է աջ կողքին:

Քթի փակվածություն. Քթի փակվածության դեպքում խորհուրդ չի տրվում մեջքի վրա քնել, ինչը միանգամայն տրամաբանական է: Մասնագետները խորհուրդ են տալիս կողքի պառկել: Ըստ որում՝ ցանկալի է գլխի տակ մեկի փոխարեն 2 բարձ դնել, որպեսսզի գլուխը բարձր լինի: Այս ամենը թույլ կտա քթի փակվածությունը նվազեցնել եւ կհեշտացնի շնչառությունը:

Նախադաշտանային համախտանիշ. Նախադաշտանային համախտանիշի դեպքում խորհուրդ է տրվում բարձը ծնկերի տակ դնել (մեջքի վրա դիրքով) մեջքի լարվածությունը հանելու համար:

Պարանոցի ցավ. Պարանոցի ցավերի դեպքում անհրաժեշտ է մեջքի վրա քնել՝ աշխատելով վիզն առավելագույնս երկարացնել եւ գլուխը հավասար դնել, խորհուրդ են տալիս մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում