ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

26 փետրվարի, 2018  20:52

Դեղերի գրանցման գործընթացը կրում է շարունակական բնույթ: Պարբերաբար գրանցվում են նոր դեղեր, իսկ գրանցման ժամկետն ավարտած դեղերը ցանկից հանվում են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն ամիս վերանայում եւ հաստատում է Հայաստանում գրանցված դեղերի ցանկը:

Կից ներկայացնում ենք վերանայված եւ փետրվարի 1-ի դրությամբ հաստատված դեղատոմսով եւ առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի ցանկերը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում