Վրաստանում հայտնաբերվել է ծաղկի նոր վիրուս, հայտնում են ԱՄՆ –ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC)։ Այս վիրուսով վարակված են եղել առնվազն երեք մարդ։ Վրացի փորձագետները դիմել են իրենց ամերիկյան գործընկերներին այն բանից հետո, երբ հովիվներից մեկի մոտ կասկածել են սիբիրախտ, սակայն լաբորատոր ուսումնասիրությունները հերքել են նրանց այդ կասկածները:
ԱՄՆ-ի հանրային ռադիոն (NPR) այս հիվանդությունը անվանել է ծաղկի բնական վարակի «հեռավոր զարմիկ»։
ԱՄՆ –ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների փորձագետների խումբը Նեյլ Վորոյի գլխավորությամբ պարզել է, որ իրենք գործ ունեն, այսպես կոչված, «ծաղկի պոքսվարակի» հետ, որն առաջացնում է ծաղիկ կամ ծաղկի վարակի խմբին հատուկ հիվանդություններ։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ գիտնականները ծաղկի վիրուսի նման տեսակ նախկինում չեն հանդիպել։ Ըստ Վորոյի, այն նունիսկ իր սեփական անվանումը չունի։
«Մենք կարծում ենք, որ այս վիրուսների խումբը շատ կարեւոր է, քանի որ ծաղիկը կարող է օգտագործվել որպես կենսաբանական զենք, – ասել է ամերիկացի հետազոտողը ԱՄՆ-ի հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ։ Մենք դեռեւս չենք բացահայտել վարակի՝ մարդուց մարդու փոխանցման դեպքեր, - ավելացրել է նա: - Բայց մենք դեռ չգիտենք, թե քանի՞ մարդ է հիվանդացել, արդյո՞ք կենդանիները հիվանդանում են, թե ոչ։ Մենք նունիսկ չգիտենք, թե մահվան դեպքեր եղե՞լ են, թե ոչ»։
Երկու հովիվներն էլ, ում մոտ բացահայտվել է նոր վիրուսը, ապաքինվել են։ Ավելի ուշ այս նույն հիվանդությունը հայտնաբերվել է նաեւ մեկ ուրիշի մոտ, Վրաստանի մեկ այլ շրջանում։ Ուսումնասիրությունների ընթացքում ծաղկի վիրուսներ են հայտնաբերվել նաեւ որոշ կենդանիների եւ կրծողների մոտ։
Վորան հիշեցրել է, որ ծաղկի վարակի վերանալուց հետո նրա դեմ պատվաստումները դադարեցվել են։ ԱՄՆ-ի հանրային ռադիոն հիշեցնում է, որ ծաղիկ հիվանդությունով վարակվածների մոտ 30%-ը մահանում են։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում