Գիտնականներն արդեն վերափոխել են ցողունային բջիջները սրտի, աղիների, լյարդի, նյարդերի եւ ենթաստամոքսային գեղձի բջիջների:
«Հիմա մեզ վերաջապես հաջողվեց ստանալ թոքերի եւ շնչական ուղիների բջիջներ»,- ասաց հետազոտության ղեկավար, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի մանրէաբանության եւ իմունոլոգիայի պրոֆեսոր, բժիշկ Հանս-Վիլլեն Սնոյեկը:
Այսօր թոքերի փոխպատվաստվաժ թոքերով հիվանդների կանխատեսումը վատն է: Բայց սեփական ցողունային բջիջների մասնակցությամբ փոխպատվաստման ապագա մոտեցումները թոքայի հյուսվածքի գեներացիաների համար կարող է նվազեցնել մարդու իմունային համակարգի կողմից փոխպատվաստման մերժման հնարավորությունը, ասում են հետազոտողները, հաղորդում է Fox News-ը:
Նոր հետազոտության ընթացքում Սնոյեկի թիմը ապացույցներ գտավ, որ բջիջները կարող են զարգանալ վեց տիպի թոքային եւ էպիթելիալ բջիջների:
Տեխնոլոգիաները կարող են հետազոտողներին թույլ տալ մոդելավորել թոքերի որոշ հիվանդություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր