Գիտնականները մշակել են դեղամիջոց, որը կփոխարինի ֆիզիկական վարժություններին

23 մարտի, 2018  22:49

Ամերիկյան եւ ավստրալական գիտնականները մշակել են երկու քիմիական միացություններից բաղկացած միջոց, որը պայքարում է մկանների ծերացման դեմ՝ նմանակելով ֆիզիկական վարժությունների ազդեցությանը։

Տարիքի հետ արյան հոսքը դեպի հյուսվածքներ եւ օրգաններ նվազում է, ինչը վատթարացնում է դրանց ֆունկցիոնալությունը։ Սա նվազեցնում է օքսիդացված նիկոտինամիդադենինդինուկլեոտիդի մակարդակը (NAD), որի պատճառով դանդաղում է բջիջի նյութափոխանակությունը:

Սակայն, մկների օրգանիզմ նիկոտինամիդ մոնոնուկլեոիտիդի(NMN), ինչպես նաեւ ծծմբաջրածնի ներարկումը թույլ է տալիս 60 տոկոսով ավելացնել ինչպես երիտասարդ, այնպես էլ ծեր կրծողների ֆիզիկական դիմացկունությունը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 32 ամսական կենդանիները, որոնք կոմբինացված թերապիա էին անցել 4 շաբաթ շարունակ, երկու անգամ ավելի դիմացկուն էին, քան վերահսկվող խմբի կենդանիները։ Այն մկների ցուցանիշները, որոնց օրգանիզմում բարձրացվել էր միայն NMN–ի մակարդակը, բարելավվել էին 1.6 անգամ։ Հետազոտողների կարծիքով, սա կապված է այն բանի հետ, որ երկու միացությունները նպաստում են SIRT1 սպիտակուցի ակտիվությանը, որը մասնակցում է արյունատար անոթների ձեւավորման գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում