Քաղցի համար պատասխանատու նյարդի սառեցումը կօգնի ճարպակալման դեմ պայքարել

23 մարտի, 2018  23:35

Ուղեղին քաղցի մասին ազդակներ ուղարկող նյարդի սառեցումն օգնում է ախորժակը նվազեցնել, պնդում են Ինտերվենցիոն ռադիոլոգիայի հասարակության գիտնականները:

Չնայած նրան, որ այսօր ճարպակալման դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, այն շարունակում է գլոբալ նշանակության խնդիր լինել: Բժշկական գիտությունների դոկտոր, Էմորի համալսարանի Բժշկական դպրոցի աշխատակից Դեվիդ Պրոլոգոն եւ նրա գործընկերները որոշել են թեթեւացնել գեր մարդկանց կյանքը եւ անցկացրել են պրոցեդուրա, որն օգնել է անվտանգ եւ արդյունավետ ազատվել ավելորդ քաշից:

Փորձին մասնակցել են 30-ից 37 մարմնի զանգվածի ինդեքս՝ այսինքն առաջին եւ երկրորդ աստիճանի ճարպակալում ունեցող 10 մարդ: Պրոցեդուրայի ժամանակ ռադիոլոգները կամավորի մարմնին ասեղ են մտցրել ե առաջնոդվելով համակարգչային տոմոգրաֆի պատկերով, սֆինկտերի շրջանում կրիոգեն արգոն գազը  ներարկել են թափառող նյարդի հետին ցողունի մեջ:

Կերակրափողի հիմքի մոտ գտնվող թափառող նյարդը համարվում է քաղցի մասին ուղեղին հաղորդվող մի քանի մեխանիզմներից մեկը:

Մասնագետները փորձից հետո 90 օր հետեւել են մասնակիցներին: Բոլոր կամավորները նշել ախորժակի նվազեցման, ինքնազգացողության լավացման մասին եւ նրանցից ոչ մեկը բարդությոններ եւ կողմնակի ազդեցություն չեն զգացել:

Մարմնի նախնական զանգվածից քաշի ընդհանուր միջին կորուստը կազմել է 3.6 տոկոս:

«Գիտական գրականության համաձայն՝ քաշի նվազեցման ծրագրերի մեծ մասը ցանկալի արդյունք չեն տալիս, հատկապես եթե դրանք կապված են ընդունվող սննդի քանակի նվազեցման հետ,- ասում է Պրոլոգոն,- երբ ստամոսքը դատարկ է, մեր օրգանիզմը «գոյատեւման ռեժիմի» է անցնում եւ մենք պատրաստ ենք ամեն ինչ ուտել: Թափառող նյարդի սառեցումը չի ճնշում այդ բնական կենսաբանական ռեակցիան, բայց նվազեցնում է քաղցի համար պատասխանատու ուղեղի ազդակի ուժը, ուստի մենք հույս ունենք, որ մեր հայտնագործությունն իսկապես մարդկանց օգուտ կտա»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում