«Հարցրու բժշկին». Այդ հիվանդությամբ տառապում են եւ հույները, եւ հրեաները, եւ արաբները

8 ապրիլի, 2018  20:38

Ինչո՞ւ են պարբերական հիվանդությունը կոչում նաեւ հայկական կամ երեւանյան, եւ օգնո՞ւմ է արդյոք կոլխիցինը։ Պարբերական հիվանդության մասին հարցերին պատասխանում է թերապեւտ Կարինե Հովհաննիսյանը։

Պարբերական հիվանդությունը շատ անուններ ունի, այդ թվում՝ հայկական կամ երևանյան հիվանդություն: Ինչո՞ւ հատկապես հայկական և երևանյան: Ինչո՞ւ են պարբերական հիվանդությունը հաճախ շփոթում այլ հիվանդությունների, մասնավորապես՝ որովայնային սուր նոպայի հետ: Ի՞նչ ախտանիշների դեպքում բժիշկը կարող է կասկածել պարբերական հիվանդություն և ուղարկել գենետիկ հետազոտության: Որո՞նք են պարբերական հիվանդության հիմնական բարդությունները: Սովորաբար ո՞ր տարիքում են արտահայտվում հիվանդության առաջին ախտանիշները: Անհրաժե՞շտ է, արդյոք, սքրինինգային ծրագիր՝ պարբերական հիվանդությունը վաղ ախտորոշելու համար: Նախկինում պարբերական հիվանդությունը համարվում էր անբուժելի, իսկ հիմա՞: Կոլխիցին դեղամիջոցը պետք է ընդունել մշտապե՞ս՝ ամբողջ կյանքի ընթացքում, թե՞ միայն նոպաների ժամանակ: Պարբերական հիվանդության դեպքում սեզոնային սրացումներ լինո՞ւմ են, թե՞ նոպաների հաճախակիությունը եղանակի հետ կապ չունի: Հայաստանում պարբերական հիվանդությամբ տառապողներն անվճար բուժում ստանո՞ւմ են: Դեղերն իրե՞նք են գնում, թե՞ ստանում են պետգնումների շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում