Երեւանում կանցկացվի մուլտիմորբիդ հիվանդների բուժման թեմայով սրտաբանական ֆորում

18 ապրիլի, 2018  15:34

Երեւանում, DoubleTree By Hilton կենտրոնում 2018 թվականի ապրիլի 20-ից 21-ը կկայանա «Սրտաբանական ֆորում N1՝ Միջդիսցիպլինար հարթակ մուլտիմորբիդ հիվանդների բուժման համար» խորագրով գիտաժողովը միջազգային եւ Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Միչդիսցիխլինար հարթակը ներառում է հետեւյալ մասնագիտությունները․ կարդիոլոգիա, նեֆրոլոգիա, դիաբետոլոգիա, ռեւմատոլոգիա։

Գիտժողովի զեկույցների հիմնական թեմաներն են՝ զարկերակային հիպերտենզիա, սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն, կարդիո-մետաբոլիկ ռիսկի գործոններ։

«Այս գիտական ֆորումի նպատակն է համախմբել տարբեր բժշկական ոլորտների մասնագետներին ապացույցների վրա հիմնված ժամանակակից մոտեցումերը եւ կլինիկական պրակտիկան միավորելու համար՝ մեր հիվանդների կյանքի որակի բարելավման նպատակով», - նշել է ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում