NEWS.am Medicine-ի հարցմանը մասնակցած մարդկանց 79% - ը ասել է, որ կթողնի ծխելր, եթե ծխելը լուրջ սպառնալիք լինի առողջության համար: Այնուամենայնիվ, Հայաստանի Առողջապահության նախաց, որ ծխելու վնասակար ազդեցությունը մարդիկ սովորաբար հասկանում են միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է եւ որեւէ բան փոխել չի լինի:
Ըստ բժշկի՝ շատ ծխոխներ ծխելու վնասը գիտակցում են միայն այն ժամանակ, երբ նրանց մոտ արդեն կան հիվանդության նշաններ: Այդ պահին սովորաբար հետդարձի ճանապարհ չի լինում, հատկապես, եթե ծխողի մոտ ի հայտ են եկել քրոնիկ թոքային հիվանդություններ:
«Այլեւս կարեւոր չէ՝ շարունակել ծխել, թե ոչ. միեւնույն է, մահը վրակհասնի...
Եվ այսպես, եթե որեւէ հիվանդության ի հայտ գալուց հետո ծխելը թողնելն արդեն ուշ է, ի՞նչ է պետք անել: Թոքաբանը խորհուրդ է տալիս մտածել ծխելու մասին հիվանդությունների առաջին իսկ նշանների դեպքում: Օրինակ, ըստ բժշկի, եթե դուք մեկ օր չեք ծխում եւ հաջորդ օրը ծխելուց հետո գլխապտույտ է առաջանումլ, դա ազդանշան է՝ արդյոք պետք է շարունակել ծխել, թե ոչ:
«Կարելի է մտածել մինչեւ 30 եւ 35, իսկ երբեմն նույնիսկ մինչեւ 40 տարեկանը: Այսինքն, եթե անձը մինչ այս տարիքը կարողանա թողնել ծխելը, ապա ծխախոտի պատճառված վնասը կփոխհատուցվի օրգանիզմի կողմից: Եթե նա թողնի ծխելը ավելի ուշ, ապա օրգանիզմը այլեւ ոչինչ չի կարող անել. հիվանդությունը արդեն կարող է զարգանալ», - ասել է Անդրանիկ Ոսկանյանը:
Ինչքանով է վնասակար ծխախոտի ծուխը: Այս հարցի պատասխանը գիտեն գրեթե բոլորը: Թոքաբանը հիշեցրեց, որ ծխախոտի ծուխը, բացի նիկոտինից, պարունակում է նաեւ ավելի քան 400 տարբեր տոքսիններ, եւ նրանք բոլորն ունեն տարբեր վնասակար ազդեցություններ օրգանիզմի վրա: Սակայն ծխախոտի ծուխը, այնուամենայնիվ, ազդում է մարմնի բոլոր օրգանների վրա: Առաջինը տուժում է սրտանոթային համակարգը, ապա կենտրոնական նյարդային համակարգը, գլխուղեղը, ապա բոլոր մյուս օրգանները, այդ թվում՝ թոքերը:
Թոքաբանը նաեւ ասաց, որ ծխախոտի վնասակարությունը նույնիսկ կախված է, թե ինչ տեսակի թութուն է օգտագործված գլանակի մեջ եւ որտեղ է այն աճեցված: «Կա թութուն, որ թոքերի քաղցկեղի 90% -ի առաջացման պատճառն է», - ասել է բժիշկը՝ հավելելով, որ հատկապես վտանգավոր է, օրինակ, որոշ աֆրիկյան երկրներում աճեցված թութունը:
Թոքերի ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել ծխելը: Պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ ամենատարածված հիվանդությունը, որն առաջանում է ծխելու արդյունքում, օբստրուկտիվ բրոնխիտն է:«Երկրորդ տեղում այն է, ինչ մենք կոչում ենք թոքերի քաղցկեղ, դա մի փոքր տարբեր է ծխողների մոտ, սակայն նույն կերպ է ընթանում», - ասել է բժիշկը. Երրորդ տեղում է ասթման:
Ընդհանուր առմամբ, ըստ բժշկի, ծխոխների մոտ թոքերի եւ վերին շնչուղիների որեւէ հիվանդություն ավելի հաճախ է լինում, քան չծխողների: Թոքաբանը նաեւ ավելացրեց, որ բացարձակապես բոլոր ծխողները (ինչպես պասիվ ծխողների) մոտ վաղ թե ուշ առաջանում են վերը նշված հիվանդություններից մեկը կամ ավելին, այդ թվում նաեւ աթերոսկրելոզ, սրտային խնդիրներ եւ մի շարք այլ հիվանդություններ:
NEWS.am Medicine-ը իր էջում կատարել է հարցում «Ինչը կարող է ստիպել Ձեզ թողնել ծխելը»: Հետազոտության մեջ ներգրավված են եղել 1068 մարդ, եւ հարցվածների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. հարցվածների 79%-ը (839) ասել է, որ լուրջ առողջական վտանգը կարող է ստիպել թողնել ծխելը, 12% (127) ասել է, որ կթողնի ծխելը, եթե ծխախոտի գինը բարձրանա, եւ ծխողների միայն 10%-ը (102) պատրաստ կլինի թողնել ծխելը իրենց հարազատների խնդրանքով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում