Աղվերանում կանցկացվի «Ցավը ժամանակակից բժշկության մեջ» խորագրով գիտաժողով

4 մայիսի, 2018  12:54

Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիան 2-րդ տարի անընդմեջ կազմակերպում է արտագնա գիտաժողով՝ «Ցավը ժամանակակից բժշկության մեջ» խորագրով, որը տեղի կունենա 2018թ. մայիսի 12-13 Աղվերան քաղաքի Crystal Resort հյուրանոցում:

Պացիենտի համար՝ ցավը հանդիսանում է առաջնային և ամենակարևոր պատճառը բժշկին դիմելու համար: Լինելով տարբեր հիվանդությունների ամենապարզ ախտանիշը՝ այն ունի առանցքային դեր պացիենտի կյանքի որակի վրա: Ժամանակակից միջազգային գիտությունը յուրահատուկ տեղ է առանձնացնում ցավի ախտորոշմանն ու բուժմանը։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 41 50 03։ Գրանցվելու համար՝ 093 25 48 07։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում