«Հարցրու բժշկին»․ Սկեսուրներն ի՞նչ դեր են խաղում երիտասարդ ամուսինների սեռական անհաջողությունների հարցում

20 մայիսի, 2018  20:46

Մեր հերթական հաղորդման հյուրն է սեքսապաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին․

Հայաստանում ամուսնության տարիքն ավելանում է: Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ սեռական առողջության վրա՝ հաշվի առնելով մինչամուսնական սեռական կյանքի բացակայությունը: Հայկական իրականությունում սկեսուրներն ի՞նչ դեր են խաղում երիտասարդ ամուսինների սեռական անհաջողությունների հարցում: Փոքր երեխաներ և սեքս. ի՞նչ պետք է անեն երիտասարդ ծնողները, որպեսզի իրենց սեռական կյանքը չտուժի: Ամուսինների մեծ տարիքային տարբերությունը մի՞շտ է որոշ ժամանակ անց հանգեցնում սեռական կյանքում խնդիրների: Տղամարդկանց մոտ սեռական անկարողության պատճառը ֆիզիոլոգիակա՞ն է, թե՞ հոգեբանական: Ո՞ր դեպքերում է սեռական անկարողությունը բուժելի, իսկ որ դեպքում՝ ոչ: Ի՞նչ կասեք կանանց մոտ վագինիզմի պատճառների մասին: Վագինիզմը ինքնուրույն կարո՞ղ է անցնել, թե՞ պարտադիր բուժում է անհրաժեշտ: Սեռական անհամատեղելիությունը զուտ պատճառաբանությո՞ւն է, թե՞ իրականություն: Կարո՞ղ է սեռական կյանքում աններդաշնակությունը հանգեցնել անպտղության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում