Բժշկագիտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիրները

25 մայիսի, 2018  18:10

«Նախագահի մրցանակ-2017-ի» մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվել են նաեւ առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցներ:

Բժշկագիտության բնագավառի մրցանակակիրներն են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, կենտրոնի աշխատակիցներ, փորձագետ-գենետիկներ Մարինե Բաղդասարյանը, Դիանա Հարությունյանը: Վերջիններս պարգեւատրվել են «Հայաստանի Հանրապետության տարածքում անձի նույնականացման եւ փորձաքննության նպատակով կատարված պոպուլյացիոն դիմածնոտային եւ գենոմային հետազոտություններ» աշխատության համար:

Մրցանակները հանձնել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնող «Պողոսյան հիմնադրամի» ներկայացուցիչներ Ալբերտ եւ Ժան Պողոսյանները, բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մրցանակի անվանակարգերում ներկայացած՝ բնական գիտությունների եւ բժշկության, ֆիզիկայի եւ տեխնիկական գիտությունների, ՏՏ ոլորտի, հումանիտար գիտությունների, գրականության եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում