«Հարցրու բժշկին». Ճի՞շտ է, որ սուրճի և ծխախոտի չարաշահումը կարող է հանգեցնել առիթմիայի

27 մայիսի, 2018  20:38

Այսօրվա մեր հաղորդման հյուրն է առիթմոլոգ Միհրան Մարտիրոսյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին․

Ինչո՞ւ է ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ բարձր ջերմության դեպքում սիրտն ավելի արագ բաբախում: Ինչո՞ւ են մարզիկների մոտ սրտի զարկերն ավելի դանդաղ: Ինչպե՞ս կարելի է առանց բժշկական սարքերի օգտագործման հասկանալ, որ մարդն առիթմիա ունի: Եթե մարդը հաճախ է գլխապտույտ ունենում և ուշագնաց լինում, արդյո՞ք նշանակում է, որ առիթմիա ունի: Առիթմիայի ի՞նչ ակնհայտ ախտանշաններ կան: Առիթմիան և զարկերակային ճնշումը կապ ունե՞ն: Առիթմիան սրտի այլ հիվանդությունների պատճառ է, թե՝  հետևանք: Ճի՞շտ է, որ սուրճի և ծխախոտի չարաշահումը կարող է հանգեցնել առիթմիայի: Առիթմիայի ո՞ր տեսակներն են կյանքի համար անվտանգ: Ո՞ր դեպքերում է առիթմիան մահացու վտանգավոր և ինչո՞ւ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում