• Latest news

Նոր հայտնագործությունը ծխողներին կարող է օգնել կախվածությունից ազատվել

4 հունիսի, 2018  12:36

Ացետիլխոլինային ռեցեպտորների (nAChRs) նիկոտինակախվածության ռեցեպտորները կապված են հիպոթալամուսի նեյրոնների հետ: Սա պարզել են Ֆեյնբերգի (ԱՄՆ) Հյուսիսարեւմտյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները

Իրենց նոր հետազոտության ընթացքում նրանք գլխուղեղի լրացուցիչ հատվածներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են մարդու մոտ կախվածության առաջացման համար:

Գիտնականների խոսքով՝ համանման մեխանիզմների մանրամասների նույնականացումը, որոնց միջոցով նիկոտինը փոխում է ուղեղի աշխատանքի սխեման, չափազանց կարեւոր է՝ այդ մեխանիզմները հասկանալը կարող է օգնել ծխելու եւ թմարամոլության դեմ պայքարի դեղերի մշակման հնարավորությունների ընդլայնմանը:

Գիտնականները պարզել են, որ նիկոտինը խթանում է դոֆամինային ռեցեպտորները եւ ԳԱՄԿ-նեյրոնները: Կախվածության ձեւավորումը պայմանավորված է դոֆամինի ազդակների փոխանցման խախտմամբ: Մասնագետների կարծիքով՝ եթե վերականգնվեն այն կապերը, որոնք նման կապակցումն ամրապնդում են, ապա մարդուն կարելի է ազատել վնասակար սովորությունից:

Նրանք համոզված են, որ հայտնագործությունը մասնագետներին թույլ կտա ավելի լավ հասկանալ նիկոտինային եւ թմրանյութային կախվածության ձեւավորման ալգորիթմը, հետեւաբար մշակել դրա դեմ պայքարի նոր մեթոդներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll