Ատամի մածուկն ու օճառը կարող են օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ դրանցում պարունակվող տրիկլոզան նյութի պատճառով։ Այսպիսի եզրահանգման են եկել Ամհերսթում Մասաչուսեթսի համալսարանի աշխատակիցները, հաղորդում է MedicalXpress-ը։
Վերոնշյալ հակամանրէային միացությունն ունակ է բորբոքումներ առաջացնել եւ հանգեցնել հաստ աղիքի քաղցկեղի։ Գիտնականները փորձ են կատարել առողջ եւ հիվանդ լաբորատոր մկների վրա։ Տրիկլոզանի հետ շփումից հետո բոլոր կրծողների մոտ աղիքների քաղցկեղ ու կոլիտ է առաջացել։
«Տրիկլոզանը փոփոխել է մկան աղիքների միկրոֆլորան, ուժեղացրել է կոլիտի ախտանիշներն ու նպաստել է հաստ աղիքում կոլիտի հետ կապված քաղցկեղի բջիջների աճին»,-պատմել են գիտական խմբի ներկայացուցիչները։
Հետազոտողները նշել են, որ պետք է ավելի ուշադիր ուսումնասիրել օրգանիզմի վրա տրիկլոզանի ազդեցությունը, չէ՞ որ այն ակտիվորեն կիրառվում է որպես հակամանրէային եւ հակասնկային դեղամիջոց, ներառված է հիգիենիկ միջոցների բաղադրության մեջ, օգտագործվում է ստոմատոլոգիայի մեջ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում