Երկուսից ավելի երեխա ծննդաբերած կանանց մոտ սրտի կաթվածի վտանգը մեծ է. հետազոտություն

6 հունիսի, 2018  14:23

Երեխայի ծնունդն ու նրան մեծացնելը ծնողներին մեծ ուրախություն է պատճառում, սակայն ուժեղ սթրես է եւ կարող է կանանց առողջության վրա բացասաբար անդրադառնալ: University of Cambridge-ի գիտնականները պարզել են, որ 5 եւ ավելի երեխաներ ունեցող կանայք 40 տոկոսով ավելի հաճախ են բախվում սրտի տագնապի հետ, քան 1-2 երեխա մեծացնող մայրերը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ վիժում ունեցած կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 60 տոկոսով ավելի բարձր է, քան մյուս կանանց մոտ: Նոր տվյալները հերքել են նաեւ մոր սրտի առողջության համար կրծքով կերակրելու օգուտը:

Մասնագետները բազմազավակ մայրերին կոչ են անում հետեւել իրենց առողջությանը:

Նշենք, որ այլ հետազոտություններով նաեւ պարզվել է, որ երեխաների թիվն ուղղակիորեն կապված է կանանց արտաքինի հետ: Եթե կինը ցանկանում է ավելի երկար երիտասարդ տեսք ունենալ, ապա չպետք է 2 երեխայից ավելի ծնի, քանի որ հղիությունը, կրծքով կերակրելը եւ երեխային խնամքն ինքնին արագացնում են օրգանիզմի հյուծումը եւ ծերացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում