Հնարավոր է՝ սերմնաբջիջներում հայտնաբերված կառուցվածքն է պատասխանատու անպտղության համար. հետազոտություն

11 հունիսի, 2018  23:49

University of Toledo-ի գիտնականները մարդու սերմաբջիջում նոր կառուցվածք են գտել՝ երկրորդ ցենտրիոլ, օրգանելա, որն անհրաժեշտ է բջջի կիսման համար: Նախկինում համարում էին, որ ձվաբջջի մեջ սերմնաբջջի հետ ընկնում է միայն մեկ ցենտրիոլ, որը ապագա օրգանիզմի տրիլիոնավոր ցենտրիոլներն է սկզբնավորում:

Ձվաբջիջները սեփական ցենտրիոլներ չունեն, այս պատճառով զիգոտան այս օրգանելան ստանում է սերմնաբջիջների հետ: Միջատների, խոշոր եղջերավոր անասունների եւ մարդու սերմնաբջիջների հետազոտության ժամանակ մասնագետները երկրորդ ցենտրիոլ են հայտնաբերել, որը սպիտակուցների կառուցման կերպով եւ կառուցվածքով առաջինից արմատապես տարբերվում է:

Գիտնականները համարում են, որ հայտնաբերված ցենտրիոլի կառուցման եւ ֆունկցիաների անոմալիաները կարող են ազդել ֆերտիլության եւ սաղմի զարգացման վրա: Սա կարող է բացատրել անպտղության եւ վիժումների բազմաթիվ դեպքերը, որոնց պատճառը նախկինում չէր հաջողվում պարզել:

Հետազոտողները նշում են, որ առայժմ չեն պարզել հայտնաբերված կառույցի ճշգրիտ ֆունկցիաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում