✕

Ցողունային բջիջների պոտենցիալը բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել

16 մայիսի, 2014  09:47

Nature ամսագրում հրապարակվել է մի հոդված, որում հեղինակները բավականին թերահավատորեն են արտահայտվել սրտի հյուսվածքի վերականգնման գործում ցողունային բջիջների օգտագործման վերաբերյալ։ Դեռեւս երկու տարի առաջ Լանսեթ խմբում Պիեռո Անվերայի գլխավորությամբ անցկացված հետազոտության հրապարակումից հետո մամուլում այս փորձարարական բուժումը հայտարարվել էր որպես մի հեղափոխություն եւ սրտի անբավարարության բուժման մեթոդ, հայտնել է Bioedge։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում թերահավատության որոշակի պատճառներ կան»,- ասել է Cedars-Sinai սրտաբանական ինստիտուտի տնօրեն եւ Nature ամսագրի գիտական հոդվածներից մեկի հեղինակ Էդուարդո Մարբինը։

Ապրիլ ամսին Circulation ամսագրում դոկտոր Անվերի կողմից հրապարակվել է 2012թ հոդվածի հերքումը՝ տվյալների դիսկրեդիտացիայի պատճառով։ Մի քանի օր անց Լանսեթ ամսագիրը հրապարակում է մի հոդված՝ մտահոգություն հայտնելով կատարված աշխատանքի մեծ մասի վերաբերյալ։ Այդ հոդվածի հեղինակը նույնպես եղել է Անվերան։

«Մտահոգություն հայտնող այս հոդվածը, հերքման հետ միասին, մի մեծ տագնապ է առաջացնում այս կլինիկական բազմաթիվ փորձարկումների պատճառով, որոնք անցկացվել էին գիտական խմբի կողմից արձանագրված արդյունքների ազդեցության տակ։ Այստեղ տուժում են մի շարք հուսահատ հիվանդներ ու այն ֆեդերալ եւ մասնավոր դրամական միջոցները, որոնք ներգրավված են եղել այլ ոլորտներից՝ այդ գաղափարների հեռանկարային հետազոտություններ իրականացնելու համար»,- ասել է Փենսիլվանիայի Փերելման համալսարանի բժշկական դպրոցից պրոֆեսոր Ջոնաթան Էփթշթեյնը։

Քանի որ սրտի ցողունային բջիջները օգտագործելու կլինիկական փորձարկումները արդեն սկսվել են, որոշ հետազոտողներ ցանկանում են դադարեցնել այս գործընթացը։ Մյուսները պնդում են, որ աշխատանքները պետք է շարունակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում