Այս յոթ հնարքները կօգնեն ձեզ հովացնել բնակարանը շոգ եղանակին.
Սառույց հովհարիչի առջեւՍառույցով բաժակը կամ շիշը դրեք հովհարիչի առջեւ, եւ այն տանը սառը օդ կտարածի,
Սառեցված սավանՊլաստիկ տոպրակի մեջ փաթաթված սավանը 10 րոպեով դրեք սառնարանի մեջ: Դա սառնության զգացողություն կպարգեւի քնելուց առաջ,
Խոնավ վարագույրներԲացեք պատուհանը եւ վարագույրի վրա ջուր ցանեք. Առաջիկա կես ժամվա ընթացքում այն խոնավ եւ սառը օդի էֆեկտ կապահովի,
ԲույսերՊատուհանագոքի վրա ալոե վերա, Բենջամինի ֆիկուս կամ ձարխոտ դրեք: Դրանք տանը սառնություն են պահպանում եւ օդն ավելի թարմ են դարձնում,
Սառույցով շշերՏարածքում սառույցով շշեր դրեք: Սառույցը կհալչի եւ խոնավություն կտարածի, շնչել զգալի ավելի հեշտ կլինի,
Սառեցված փուչիկներՓուչիկները կիսով չափ լցրեք ջրով եւ սառեցրեք, դրեք դրանք տարբեր անկյուններում, եւ տարածքում ավելի հով կլինի,
Սառեցված բանջարեղենԵթե սառնարանում սառույց չկա, ափսեյով սառեցված մրգեր եւ բանջարեղեն դրեք ձեր կողքին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում